ՀԱՊԿ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել. կառույցի հաջորդ նիստը կկայանա Երևանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ ղեկավարները Դուշանբեում կայացած նիստում հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը, հետևում է գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրի տեքստից:
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, նրանք նաև համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության և դատարանների ստեղծում:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի լիազորությունները երկարաձգվել են երեք տարով:
Բացի այդ, կազմակերպության անդամները, Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին, հստակեցրել են Կենտրոնական Ասիայում զորակազմի օպերատիվ տեղակայման ծրագիրը: Նրանք խոստացել են քայլեր ձեռնարկել հարավային սահմանները պաշտպանելու համար:
ՀԱՊԿ-ն ներառում է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարեվերջին՝ Երևանում: