ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Armlur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 24 ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ խորհրդարանական լսումներ կլինեն, որտեղ նախատեսված է քննարկել համայնքների խոշորացման հարցը։ Մասնավորապես, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Իսկ արդեն 24-ին արտահերթ նիստում կքննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:

Այսինքն՝ այս փաթեթը մեկ անգամ կքննարկվի լսումների միջոցով, մեկ անգամ էլ՝ արտահերթ նիստով։ Այս շտապողականությունն իր պատճառներն ունի. իշխող ուժը ցանկանում է ՏԻՄ ընտրություններից առաջ խոշորացված համայնքներ ունենալ ու ավելի շատ տարածքներում ունենալ սեփական համայնքապետեր։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular