ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կկարողանա իր շահերն իրացնել այնքանով, որքանով դրանք կհամատեղվեն ռուսական շահերի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մեկ տարով ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կտա նախագահությունը Հայաստանին քաղաքագետը ասել է․ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը, անկախ ղեկավարող երկրից, մնում է Ռուսաստանի շահերը ղեկավարող կառույց, և Հայաստանը կկարողանա իր շահերն իրացնել այնքանով, որքանով դրանք կհամատեղվեն ռուսական շահերի հետ: Մեկ առավելություն կարող ենք ունենալ՝ դիրքերի բարելավում այդ կառույցում: Հայտնի է, որ ՀԱՊԿ անդամ առանձին երկրներ շատ ջերմ հարաբերություններ ունեն մեր թշնամիների հետ, ու չպետք է թույլ տալ, որ այդ հարաբերություններն ազդեցություն ունենան ՀԱՊԿ-ի աշխատանքների, որոշումների վրա ու, այդ ամենով հանդերձ, շարունակել աշխատել Ռուսաստանի հետ»։

Հարցին, թե Հայաստանի շահերն այսօր որքանո՞վ են համատեղվում Ռուսաստանի շահերի հետ քաղաքագետը պատասխանել է․ «Մեր տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր շահը եվրասիական նախագծերի առաջխաղացումն է հնարավորին սահմաններում, և Ռուսաստանի նախագահի խոսքում էլ տեսանք, որ կոչ էր անում համախմբվել ու ավելի սերտորեն համագործակցել միմյանց հետ: Այսինքն՝ այդ եվրասիական տանիքի ներքո Ռուսաստանը փորձ է անում համախմբել հնարավորինս շատ երկրների ու այդ միջոցով այլընտրանք դառնալ քաղաքակրթական այլ բևեռների: Խոսքն Արևմուտքի ու Չինաստանի մասին է, որովհետև ակնհայտ է, որ հիմա Ռուսաստանը հետ է ընկել այս երկուսից, ու այս գործընթացը Ռուսաստանի ղեկավարության գլխավոր շահն է: Հայաստանի խնդիրն է տեսնել, թե այս գործընթացում որտեղ կարելի է տեղավորել Հայաստանի շահն ու իրացնել: Պարտադիր չէ, որ Հայսստանն իր շահերն իրացնելու ընթացքում Ռուսաստանի այս գլխավոր շահին համադրվի, հակադրվի, մրցակցի կամ փորձի այդ շահով գործել: Շատ ավելի կարևոր է առանձին գործողություններում, առանձին հատվածներում տեսնել՝ որտեղ կարելի է մեր շահը մտցնել և փորձել այդ միջոցով ընդհանուր գործընթացների տարբեր բաղադրիչներում Հայաստանի շահերն առաջ մղել: Թե որքանով կստացվի՝ կախված է Հայաստանի աշխատանքից ու համաշխարհային քաղաքակրթական ասպարեզում տեղի ունեցող ողջ գործընթացից: Պետք է նկատի ունենալ նաև, որ նման գործընթացներում փորձում են տեղավորվել նաև այլ դերակատարներ՝ թե՛ ՀԱՊԿ անդամ, թե՛ ոչ անդամ երկրներ, որոնցից է Ադրբեջանը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular