ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը փորձում է հարցը դիվանագիտական խողովակներով լուծել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն վեց օր է ինչ Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների համար ադրբեջանական կողմը խոչընդոտ է ստեղծել, ու, կարծես, պաշտոնական Իրանը շարունակում է լռել: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն իրանական կողմի դիրքորոշումներում մեջ փոփոխություն նկատե՞լ է Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Բնականաբար, այնտեղ մտահոգված են ստեղծված իրավիճակով, սակայն, ճիշտ նկատեցիք՝ պաշտոնական մակարդակում քննարկումներն այդքան ինտենսիվ չեն, հիմնականում վերլուծական մակարդակում են ընթանում քննարկումները, բայց Իրանի համար, միանշանակ, սա լուրջ ահազանգ է և, փաստացիորեն, Իրանն էլ է մեկուսանում իր հյուսիսային սահմանների մասով, ինչը չի կարող չանհանգստացնել Իրանին»:

Հարցին, թե պաշտոնական լռությունը ինչո՞վ է պայմանավորված քաղաքագետը պատասխանել է․ «Կարծում եմ, որ նրանք փորձում են հարցն ավելի շատ դիվանագիտական խողովակներով լուծել, քանի որ հարցը Հայաստան-Ադրբեջան կարգավորման տիրույթում է, Իրանն այստեղ երրորդ կողմ է՝ ոչ անմիջական մասնակից, բայց, վստահ եմ, իրանական կողմն այս օրերին դիվանագիտական խողովակներով հարցն ակտիվորեն քննարկում է ադրբեջանական կողմի հետ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular