ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման հեռանկարի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս է ԱՄՆ-ն գնահատում Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում ստեղծված իրադրության պայմաններում: Հանրային Հ/Ը տված հարցազրույցում անդրադառնալով այս հարցին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է.

«Ես տեսա նախագահ Էրդողանի՝ վերջերս արած հայտարարությունը. դա չափավոր հայտարարություն էր, տեսա ՀՀ վարչապետի պատասխանը, կարծում եմ՝ դա քաջալերող է՝ այն իմաստով, որ անհրաժեշտ է նվազեցնել հռետորաբանության լարվածությունը, այն սադրիչ հռետորաբանությունը, որ տեսել ենք տարածաշրջանում՝ հատկապես կապված Ադրբեջանի ու ՀՀ հետ: Մենք դեռ լարված վիճակում ենք, այս սահմանային խնդիրներն են շարունակում լարվածություն առաջացնել»:

Դեսպանի խոսքով՝ կարևոր է դիտարկել, տեսնել, Թուրքիայի հետ հաշտեցման հեռանկարը նույնպես մտքում պահել և այդ մասին էլ մտածել:

«Մենք պետք է հասկանանք՝ դա չի կարող մեկ օրում տեղի ունենալ, դրա համար դիվանագիտական մեծ ջանքեր կպահանջեն, սակայն քաջալերող է տեսնել այս արտահայտությունները, որ եղել են, տեսնենք՝ կլինե՞ն հնարավորություններ՝ այդ բառերից հետո պրակտիկ գործողություններ կատարելու համար»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular