ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուստամ Մուրադովի հեռանալուց հետո ադրբեջանական սադրանքները հաճախակի են դարձել.«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուստամ Մուրադովի հեռանալուց եւ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին նշանակելուց հետո ադրբեջանական սադրանքները՝ կրակոցների, այլ կամակորությունների տեսքով, ավելի հաճախակի են դարձել։ Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս ադրբեջանցիները կանգնեցրել եւ ստուգել են Շուշի մտնող ռուսական ՈՒԱԶ-ը, ինչը շոկ է առաջացրել ռուս զինվորների մոտ։ Մի քանի ամիս է՝ նրանք Արցախում են, սակայն առաջին դեպքն է, որ ադրբեջանական զինվորները նրանց ստուգել են։

Խոսում են, որ ադրբեջանական ակտիվացումը պայմանավորված է Կոսոբոկովի համբավով, ադրբեջանցիները, կոպիտ ասած, առաջ են ընկնում, որ ետ չընկնեն։ «Կոսոբոկովը ոչ  միայն բնավորությամբ ավելի չոր է, այլեւ՝ կոնֆլիկտները ազգերի ինքնորոշման ճանապարհով լուծելու կողմնակից, եղել է նաեւ Ղրիմում»,- ասաց մեր աղբյուրը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular