ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Խաղաղության միջազգային օր, Ալցհայմերի հիվանդության մասին տեղեկատվության տարածման միջազգային օր, Բելիզ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Ծառատունկի օր, Հայաստան՝ Անկախության օր, Մալթա՝ Անկախության օր, Գանա՝ Հինադիր օր, Ռուսաստան՝ Ռուսական պետականության ստեղծման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1943 – ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

1950 – ծնվել է քանդակագործ, երգիչ Էդուարդ Շախիկյանը:

1982 – վախճանվել է զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

1988 - Ադրբեջանի Աղդամի շրջանում մտցվել է հատուկ ռեժիմ և պարեկային ժամ: ՀՍՍՀ-ի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ցրել «Ղարաբաղ» կոմիտեն, սակայն դա օգուտ չի տվել՝ շարունակվել են ցույցերը և գործադուլները:

1991 - Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն:

2007 - 10 տարվա լռությունից հետո խոսել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասելով, որ նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները հաջորդ տարին համարվում է շրջադարձային և բոլորը կանգնած են ճամփաբաժանին:

2008 - հանդիսավորությամբ բացվել է երկրի պաշտպանության նախարարության նոր շենքը:

2009 – վախճանվել է քանդակագործ, նկարիչ Արևշատ Ավագյանը:

2013 - պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:

2015 - Վերոնայում ներկայացվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ամեն» բեմադրությունը:

2017 - Հենրիկ Իգիթյանի հիմնադրած և նրա անունը կրող Գեղագիտության ազգային կենտրոնի մուտքի մոտ տեղադրվել է Փարաջանովի հանրահայտ «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 19 – վախճանվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլիյ Վերգիլիուս Մարոնը:

1217 – գերմանացիների և էստերի միջև Վիլյանդի տարածքում տեղի է ունեցել ճակատամարտ, որը ամենակարևոր ճակատամարտերից մեկն է գերմանացիների կողմից ուժով էստերին հնազանդեցնելու պատերազմում:

1348 – Ցյուրիխում հրեաներին մեղադրել են աղբյուրները թունավորելու մեջ:

1558 – վախճանվել է Սրբազան Հռոմեական կայսրություն կայսր Կառլոս 5-րդը:  

1576 - վախճանվել է իտալացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղաբախշ Ջերոլամո Կարդանոն:

1791 – ծնվել է հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ Իշտվան Սեչենյին:

1792 – Ֆրանսիայում բացվել է Ազգային Կոնվետը, ընդունվել է թագավորական իշխանությունը վերացնող դեկրետ՝ օրենք:

1799 – սկսվել է Սովորովի ղեկավարած ռուս-ավստրիական զորքերի անցումը շվեյցարական Ալպերով:

1801 – ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ֆիզիկոս , էլեկտրաշարժիչի գյուտարար, գալվանատեխնիկայի ստեղծող Բորիս Յակոբին:

1832 – վախճանվել է շոտլանդացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վալտեր Սքոթը:

1840 – ծնվել է Օսմանյան սուլթան Մուրադ 5-րդը:

1842 – ծնվել է Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը:

1860 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերը, որը հանդիսանում է փիլիսոփայության իռացիոնալիզմի դպրոցի հիմնադիրներից մեկը:

1866 – ծնվել է  անգլիացի լրագրող, պատմաբան, ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսը («Աշխարհների պատերազմը», «Ժամանակի մեքենա», «Անտեսանելի մարդը»):

1866 – ծնվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ Շառլ Նիկոլը, որը հայտնաբերել է բծավոր տիֆի առաջացման պատճառը:

1898 – թագուհի Ցիսին պալատական հեղաշրջման միջոցով զավթել է իշխանությունը՝ ավարտելով Ռեֆորմների 100 օրը:

 1921 – Գերմանիայում Օպպաու քաղաքի BASF ընկերության քիմիական գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 561, և ավելի քան 1500 մարդ վնասվածք են ստացել:

1934 - թայֆունը հարվածել է Հոնսյու կղզուն, որի հետևանքով զոհվել է 3 036 մարդ։

1936 - ծնվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Մոսկվայի 2-րդ քաղաքապետ Յուրի Լուժկովը:

1942 - Ուկրաինայի Դունաևցի քաղաքում նացիստները սպանել են 2 558 հրեա։

1964 - Մալթան անկախություն է ստացել Մեծ բրիտանիայից:

 1947 – ծնվել է սարսափ, ֆանտաստիկ և դրամայի ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը:

1950 – ծնվել է ամերիկացի դերասան, դրամատուրգ և կինոարտադրող Բիլ Մյուրեյը:

1951 – ծնվել է չեչենական հանրապետության 3-րդ նախագահ Ասլան Մասխադովը:

1953 – կայացել է Սան Սեբաստիանի առաջին կինոփառատոնը:

1981 - Բելիզը անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից:

1993 - վրաց-աբխազական պատերազմի ժամանակ աբխազների կողմից խփվել է լրագրողներով բեռնված (այդ թվում ռուս) Ту-134 ինքնաթիռը:

2004 – սկսվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի` Բուրջ Խալիֆայի շինարարությունը, որի բարձրությունը կազմում է 828 մետր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular