ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախության 30-ամյակը անանկախ վիճակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր սեպտեմբերի 21–ն է, Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 30-րդ ամյակը։ Երեք տասնամյակ շարունակ Հայաստանի Հանրապետությունը դիմագրավեց բոլոր մարտահրավերներին, լավ-վատ կարողացավ ստեղծել պետական հաստատություններ, պետական կառավարման համակարգ, տնտեսություն, արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարավ։ Իհարկե եղան նաև սխալներ, խնդիրներ, մարտահրավերներին անբավարար արձագանք, և, արդյունքում, 2018 թվականին պոպուլիստական լոզունգներով, կարգախոսներով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի թիմը։ Եկավ և խոստացավ ամրապնդել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ավելի անզիջում, նոր, «զրո» կետից սկսել արցախյան բանակցային գործընթացը, տնտեսական, քաղաքական, իրավական բարեփոխումներ իրականացնել։ Բանը հասավ այնտեղ, որ ինքնիշխանության մասին ճառող այդ խառնամբոխը նույնիսկ սկսեց ակնհայտ դեմարշ անել գերտերություններից հյուսիսային հարևանի նկատմամբ։ Արդյունքում, 2021 թվականի սեպտեմբերի 21-ն է, և մենք անկախություն ենք դիմավորում, առավել կախված, քան վերջին հարյուրամյակում երբևէ։

Նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանն ավելի լուրջ ինքնիշխանություն ուներ, քան Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Եվ, իհարկե, նման իրավիճակում ինքնագոհ և չտես այս գեղցիների խմբակը չէր կարող անկախության տոնը չնշել գունագեղ միջոցառումներով, որի համար, ի դեպ, ծախսվել է մեկ միլիարդ դրամ, կամ երկու միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ կառավարությունը առնվազն մինչև տարվա վերջ վերացրել է պետպատվերը մի ամբողջ շարք հիվանդությունների, մարմնական վնասվածքներ ունեցողների, հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Երկու միլիոն դոլարը քիչ գումար չէր՝ այդ կարիքների մի որոշ մասը կարգավորելու համար։ Փոխարենը ունենք իշխանություն, որը չգիտես, թե ինչ ծախսեր է անում, չգիտես թե ինչ միջոցառումների համար։ Երկիրը փաստացի չունի մարտունակ բանակ, տնտեսությունը գտնվում է կաթվածահար վիճակում, և որևէ քայլ չի արվում այս և մյուս բոլոր խնդիրները լուծելու համար։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է խելքի գա, այլապես անկախության չորրորդ տասնամյակը նշելու փոխարեն ողբերգական տարելից կնշենք։

Վարդան Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular