ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկիրը բոլոր բնագավառներում հետընթացի մեջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ Անկախության 30-ամյակի կապակցությամբ պարգևավճարներ են ստացել խորհրդարանականները։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։ Պարգևավճարների դեմ ուղղված քննադատություններին ի պատասխան խորհրդարանի նախագահն ասել է, որ քննադատությունից չի վախենում ու կարծում է, որ ճիշտ որոշում է կայացրել։

Հարցին, թե հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, իրավապաշտպանը ինչպես է գնահատում նման որոշումը Զարուհի Հովհաննիսյանը պատասխանել է․ «Ընդհանրապես, պարգևավճարների երևույթը դրական չեմ համարում, որովհետև պարգևավճարը տրվում է ինչ-որ աշխատանքի համար, որը կատարվել է ավելի քան գերազանց։ Իսկ այս ողջ ընթացքում պարգևավճարների մասով որևէ բացատրություն չի տրվել՝ ինչո՞ւ հենց այդ չափով, կատարած ո՞ր գերազանց աշխատանքի համար։ Երբևէ այս հարցերի պատասխանը չի տրվել, այսօր՝ առավել ևս, երբ երկիրը, կարելի է ասել, բոլոր բնագավառներում հետընթացի մեջ է, ինչը հստակորեն նկատում ու քննադատում է հասարակությունը։ Բացի այդ, խորհրդարանը նոր-նոր է սկսել իր աշխատանքը ու հանրության համար առավել կարևոր հարցերի քննարկում, օրենսդրական փոփոխություն չի իրականացրել»։

Անդրադառնալով ԱԺ նախագահի քննադատությունների վերաբերյալ խոսքին՝ իրավապաշտպանը ասել է․ «Իրականում շատ լավ է, երբ քննադատությունը չի ազդում կարևոր ռեֆորմներ իրականացնելու վրա։ Քննադատությունից պետք է ոչ թե վախենալ, այլ լսել ու քննարկել, արձագանքել ըստ դրանց բովանդակության։ Ցանկացած քննադատություն ուղղված է ոչ թե դիմացինին վախեցնելուն, այլ՝ իրավիճակից ավելի բարենպաստ ելքեր գտնելուն։ Եթե իշխանությունը շարունակի նման մեթոդներով գործել ու նման բառապաշարով պատասխանել ցանկացած հուզող հարցի, կստացվի, որ արհամարհում է հասարակական ցանկացած արձագանք, և այդ արհամարհանքը կբերի առավել մեծ ճեղքման ու անջրպետման։ Այսինքն՝ հասարակությունն այլևս ոչ թե կքննադատի, այլ կդիմի կոշտ քայլերի, ընդհուպ՝ տարբեր ընդվզումների ու բոյկոտի։ Եթե ուզում են դրան հասնել, կարող են շարունակել այսպես, ժամանակին Սերժ Սարգսյանն էլ չէր վախենում հանրային հուզումներից, բայց վերջում հայտնվեց դրսում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular