ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան մոտ է պետության, պետականության վախճանը, այնքան անիմաստ ու տարօրինակ են նրա ղեկավարության գործողությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում Անկախությամն 30-ամյակը կնշվի «գունագեղ տոնակատարությամբ»։ Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում վարչապետն ասել էր, որ «մասշտաբային և գունագեղ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։ Մի քանի օր է, ինչ Հանրապետության հրապարակում ընթանում են «գունագեղ միջոցառման» նախապատրաստական աշխատանքները, որին զուգահեռ երկու օր առաջ Սյունիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից թշնամին առևանգում է երկու հայ երիտասարդի, ովքեր վերադարձվել են ռուսական կողմի միջնորդության շնորհիվ։ Այս թեմայով զրուցել ենք Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանի հետ։
 
Անդրադառնալով «գունագեղ տոնակատարությանը»` ազատամարտիկը ասել է․ «Մեզ այսօր սարքել են անպատիվ, ՀՀ քաղաքացին չի կարող գնալ Հայաստանի այլ հատվածներ, մասնավորապես՝ Սյունիք։ Գունագեղի սիրտ ո՞վ ունի, գունագեղ միջոցառումներ սիրում են այն մարդիկ, որոնց սիրտն այսօրվա Հայաստանի համար չի ցավում։ Մի անգամ ասել եմ, այժմ էլ կրկնում եմ՝ որքան մոտ է պետության, պետականության վախճանը, այնքան անիմաստ ու տարօրինակ են նրա ղեկավարության գործողությունները։ Այնպես որ՝ ասելու բան չունեմ, գունագեղի սիրտ պետք է ունենանք, որ գնանք դրանց կազմակերպած միջոցառմանը։ Սիրտ չկա, և իշխանության այդ որոշումը տարօրինակ է, շատ տարօրինակ»։
 
Ըստ Մանվել Եղիազարյանի` ստեղծված իրավիճակում բոլորը պետք է մեկ բան գիտակցեն, որ պատերազմում հայերը պարտություն չեն կրել, այլ մի ազգադավ ու դավադիր վիրավորել է Արցախին ու Հայաստանին․ «Յուրաքանչյուր հայրենասեր հայ պետք է գիտակցի մի բան, որ պատվից առավել որևէ բան գոյություն չունի։ Եթե տղամարդը, հայ տղամարդը չի կարողանում պայքարել, փոխել իրավիճակը, ուրեմն՝ մենք դատապարտված ենք ապրել ստորացված, ինչպես ապրում է իսկական ստրուկը։ Մի ժամանակ թուրքերը Արևմտյան Հայաստանում չէին թողնում, որ հայերը ձի քշեն, նման օրենք էին հանել, հայերը պետք է փողոցներում շրջեին միայն էշերով։ Եթե ուզում ենք, որ դառնանք նույն գաղթականը, նույն ստորացված ու ցեղասպանված ազգը, թող թուրքի հետ գնան նման խաղաղության։ Ո՞ւմ է պետք անպատվաբեր խաղաղությունը, դա ստրուկին տրված միջոց է, որը երբ ուզեն՝ նրա ձեռքից կխլեն։ Շուտով Սյունիքի ճանապարհներից ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց են գողանալու, հենց տղամարդկանց աչքի առաջ, նրանց աղջիկներին են գողանալու։ Ովքեր այսպիսի խաղաղության կողմնակից են, թող նրանց աղջիկներին գողանան, այդ ժամանակ նրանք իրենց մաշկի վրա կզգան, որ կենդանուց ոչնչով չեն տարբերվում։ Միայն կենդանին է ուտում ու գնում թրքում, իսկ մարդը պետք է խելք ունենա, իսկ հայ մարդը պետք է գիտակցի, որ թուրք-ազերիների նպատակն իրեն ոչնչացնելն է, հիմա ի՞նչ խաղաղության մասին է խոսում։ Ով խոսում է խաղաղության մասին, նա իր կնոջը կամ աղջկան թող պատրաստի, որ փոխանակի մեր գերիներից ցանկացածի հետ։ Ամոթ է, ամոթ, ամոթ է, որ ես հայ եմ, ամաչում եմ, այլևս ասելու ոչինչ չունեմ»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular