Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
ՄՇԱԿՈՒՅԹSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալեն Սիմոնյանն այցելել է 2 օր առաջ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն տեղափոխված սիրված ու ճանաչված երգիչ Հայկոյին։
Թե ինչ ախտանիշներով է սիրված երգիչը տեղափոխվել հիվանդանոց, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել նշված բժշկական կենտրոնից։ SHAMSHYAN.com-ը սիրված երգչին ցանկանում է շուտափույթ ապաքինում։