Վստահ եմ, որ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը. Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Մինսկի և Երևանի միջև բազմամյա արգասաբեր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու փոխադարձ ձգտումով:
Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը` այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համարժեք հաջող փոխգործակցության նոր օրինակներով:
Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն, բարեկեցություն և նպատակների իրագործում»: