ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը  7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ներքին թշնամիների դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանն այնքան հեռուն է գնացել, որ 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել՝ «Պեգասուս» անունով։ Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը: Մեխանիզմը պարզ է` սովորական գովազդային sms-լինք են ուղարկում տվյալ հեռախոսին, լինքը բացելուն պես համակարգը «նստում» է հեռախոսին։ Ի դեպ, մեկ անձին «որսալու» արժեքը 10 հազար դոլարից ավելի է։

Բանն այն է, որ այս համակարգը հասանելի է դարձնում Սիգնալ, Վոթսապ, Տելեգրամ, Ֆեյսբուք ցանցերը: Իշխանությունը նոր համակարգը ներմուծել է հիմնականում ընդդիմադիրների համար, սակայն թեկնածուներին ընտրում են Փաշինյանի ուղիղ ցուցումով: Մենք տեղեկացանք, որ անկախ լրատվամիջոցներից մեկի խմբագրին եւս ներառել են այդ ցանցում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular