ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես երևում է, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության հետ կապված նոր «բոլոլաներ» են սպասվում: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի վերջերին նոր թափով են վերսկսվելու «Սևան» ազգային պարկի ջրածածկ տարածքներում հայտնաբերված ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները:

Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ձևավորել սեփական տեխնիկայով ավտոպարկ: Կան տեղեկություններ, որ չորս միավոր տեխնիկա նախարարությունն արդեն գնել է, սակայն դրանք դեռ Հայաստան չեն հասել:

Նույն աղբյուրները փոխանցում են, որ ապամոնտաժման աշխատանքների համար հավելյալ աշխատատեղեր են ստեղծվելու. խոսվում է 10-15 նոր հաստիքի մասին: Հաշվի առնելով, որ խոսքը 1500-ից ավելի ապօրինի շենքերի ու այլ կառույցների մասին է, հնարավոր են նաև լուրջ դիմադրություններ դրանց սեփականատերերի կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular