ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է սադրանքները․ Ամարասի վրայից հանել են դրոշը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն Արցախում և Հայաստանի տարածքում շարունակում է մանր սադրանքներ իրականացնել, հոգեբանորեն կոտրել հայ բնակչությանը, ստիպել, որ հեռանան իրենց բնակավայրերից։ Երեկ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պահանջով հանվել է Ամարասի վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը։ Օրեր առաջ ադրբեջանցիներն առաջ էին տվել իրենց դիրքերը, սակայն ռուս սահմանապահների պահանջով ետ էին վերադարձել։ Որպեսզի չնեղացնեն ադրբեջանցիներին, սահմանապահները համաձայնվել էին հեռացնել Ամարասի վանքի վրա տեղադրված դրոշը։ Փոխարենն առաջարկել էին Հայաստանի դրոշ տեղադրել, բայց Մաճկալաշեն գյուղի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանի խոսքով, այս պահին հայկական վանքի վրա որևէ դրոշ չկա։ Առանց այն էլ հայ ուխտավորները Արամաս ուղևորվելու համար ստիպված են ապավինել ռուս սահմանապահների բարի ցանկությանը։ Օրերս էլ մոտ 100 հոգանոց խմբի ռուսներն են ուղեկցել Ամարաս՝ ժամերգության և համալիրը դիտելու համար։ Միգուցե սա կարող է սովորական մի դեպք թվալ, բայց իրականում Ամարասի վանքի վրայից Արցախի դրոշի հեռացումը և նմանատիպ բազմաթիվ այլ դեպքեր հստակ մարտավարություն են ադրբեջանցիների կողմից։

Մաճկալաշենում, Մարտունու շրջանի այլ գյուղերում, Արցախում ապրող յուրաքանչյուր հայի համար այժմ կարևոր է պահպանել հոգեբանական տրամադրությունը, չընկճվել, շարունակել ապրել իրենց հողում։ Իսկ տարատեսակ սադրանքները միայն բարդացնում են պատերազմից հետո ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարդկանց վիճակը։ Այժմ՝ 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց շարունակվում է սողացող, հոգեբանական պատերազմը։ Քարոզչական ռեսուրսներով փորձում են ճնշել մարդկանց, ստիպել մտածել, որ ապագա չկա իրենց ծննդավայրում, ստիպել, որ լքեն և հեռանան։ «Ապագա կա» պոռացող իշխանություններն ու Արցախում նրանց խամաճիկները, ի դեպ, որևէ քայլ չեն ձեռնարկում մարդկանց հոգեվիճակը բարելավելու ուղղությամբ։ Արցախի ՄԻՊ-ն էլ երեկ իր դժգոհությունն էր հայտնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վատ աշխատանքից։ 

Տիգրան Միրզոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular