ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական զորավարժություններին ի պատասխան Իրանը զորավարժություններ կանցկացնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են նախատեսում Արաքս գետի հովտում։ Իրանագետները տեղեկացնում են, որ պարսկալեզու որոշ հրապարակումներում նույնիսկ քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին՝ Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։ Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

Իրանագետն, անդրադառնալով այս զորավարժությունների հիմնական ուղերձներին, մանրամասնեց. «Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող իրադարձությունները և Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի կողմից «Երեք եղբայրներ» խորագրով զորավարժությունների անցկացումը՝ բացի այդ՝ Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց Իրանում (իրանական կողմն արձագանքեց, որ դա պայմանավորվածությունների խախտում է, քանի որ Կասպից ծովում զորավարժություններ անցկացնելու իրավունք ունեն միայն Կասպից ծովի առափնյա երկրները, իսկ Թուրքիան առափնյա երկիր չէ)՝ այս զորավարժությունները կարելի է դիտարկել՝ որպես այս ամենին ի պատասխան: Այս քայլերը տարածաշրջանում ուղղակիորեն հարվածում են իրանական շահերին, և Իրանն այս զորավարժություններով ցույց է տալիս, որ նա տարածաշրջանում կա, իր հյուսիսային սահմաններն անվտանգ են, և չի հանդուժի որևէ ոտնձգություն սահմանների երկայնքով: Բացի այդ՝ զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրն է, նաև վստահեցումը, որ Իրանը չի հանդուրժելու իր բեռնատարների, ավտոմեքենաների, ընդհանրապես իր բնակիչների, քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular