ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում պատվաստանյութերի դեֆիցիտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները փորձում են տարբեր մեթոդներով պատվաստումը խթանել երկրում։ Նրանք դա անում են քարոզների, տուգանքների միջոցով, սակայն պատվաստվածների վիճակագրությունը ցույց է տալիս, որ անգամ այդ մեթոդներով իշխանություններին չի հաջողվում հասնել հաջողության, քանի որ նրանք դա անում են փնթի ձևով։ Պարզվում է, որ պոլիկլինիկաներում աստրազենեկայի և սպուտնիկի սուր դեֆիցիտ կա, և մարդիկ, գնալով պոլիկլինիկաներ, չեն կարողանում պատվաստվել։

Ստացվում է, որ իշխանությունների կողմից արվող քարոզը նման է փուչիկի, քանի որ նրանք չեն կարողանում ապահովել պատվաստանյութի խմբաքանակը։

1or.am կայքի տեղեկություններով՝ գրեթե բոլոր պոլիկլինիկաներում աստրազենեկայի և սպուտնիկի սուր դեֆիցիտ է, և մի շարք պոլիկլինիկաներում բացարձակ բացակայում է պատվաստանյութերը։ Բացառիկ տաղանդ է պետք ամբողջ պետական համակարգը պատվաստման քարոզչության մեջ դնելու, սակայն պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակը չունենալու համար։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular