ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը չպետք է կրկնվի. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը չպետք է կրկնվի. Մոսկվան դրա համար կներդնի բոլոր ջանքերը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է riafan.ru-ն: 

«Նյուրնբերգի դատավարությունները. Պաշարված Լենինգրադի ճակատագիրը և դերը» համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում պետության ղեկավարը շեշտել է, որ ռուսների պարտականությունն է հիշել իրենց նախնիների մեծ սխրանքը և անցյալի դասերը, որոնք պահանջում են զգոնություն և պայքար ծայրահեղականության և այլատյացության ցանկացած դրսևորումների դեմ: 

«Մենք միշտ կհարգենք պաշարված, բայց չնվաճված Լենինգրադի բնակիչների տոկունությունը, կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Նյուրնբերգի դատարանի եզրակացությունները չմոռացվեն, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը երբեք չկրկնվի», - ասել է Պուտինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular