ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանային գոտում մշտապես բնակվող քաղաքացիներին մարտական զենք տրամադրելու օրենքի նախագծի մասին պատգամավորը ցանկանում է կարծիքներ իմանալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բարի երեկո ընկերներ: Օրենքի նախագիծ մշակելու նպատակով, ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք համաձայն եք, և նաև հետաքրքիր են ձեր առաջարկությունները կամ անհամաձայնությունները հետևյալ հարցի վերաբերյալ:

Սահմանային գոտում մշտապես բնակվող քաղաքացիներին, որոնք անցել են հատուկ պատրաստություն եւ ոստիկանությունից ստացել են քաղաքացիական զենք պահելու, կրելու թույլտվություն ու ստուգումների արդյունքում դրսեւորել են իրենց պիտանիությունը հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում եւ բացակայում են զենքի տիրապետմանը խոչընդոտող հիմքերը, տրամադրել շրջանառության թույլատրված մարտական զենք՝ ինքնապաշտպանության, քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության, կենսաապահովման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության նպատակների կատարման համար, ինչպես նաեւ սահմանապահ ուղեկալների կողմից իրականացվող մարտական գործողություններին ու հատուկ օպերացիաներին աջակցելու եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝
հատուկ եմ գրում ՕմարիԱրծիվ
նավակ Ճոճողը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular