ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների կողմից մշտապես էթնիկ հիմքով հայերի նկատմամբ խտրականություն եղել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկություն տարածեց, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: Այս թեմայով զրուցել ենք ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։
 
Հարցին, թե արդյոք բողոքը ուշացած չէր իրավապաշտպանը պատասխանել է․ «Գանգատի ներկայացումը ես ժամանակավրեպ չեմ համարում, սակայն, իհարկե, դրա ազդեցությունն ուշացած է լինելու, և որոշ վտանգներ, որոնք հնարավոր էր կանխել ավելի վաղ ժամանակահատվածում ներկայացնելու պարագայում, այլևս հնարավոր չի լինի անել, բայց պահանջարկը, որ այս ատյանին ներկայացվեր դիմում, և իրավական առումով գնահատական տրվի այս բարձրագույն ատյանի կողմից հակահայկական քաղաքականությանը, կարևոր եմ համարում: Ադրբեջանցիների կողմից մշտապես էթնիկ հիմքով հայերի նկատմամբ խտրականություն եղել է, եղել է արմենաֆոբիա, բայց դրա իրավական արձագանքը չկա, և Ադրբեջանը դրա բացասական հետևանքները չի կրում: Այս առումով կարևոր է, որ այս քաղաքականությունը հաստատվի դատարանի կողմից, որ վրա հասնեն իրավական հետևանքները»։
 
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, սակայն, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից այս գանգատը վստահ ուշացած է, և եթե այն ավելի վաղ փուլում ներկայացված լիներ, ուժի գործադրմանը միջազգային արձագանքն այլ կլիներ, և նույն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ ադրբեջանական հռետորաբանությունը բոլորովին ուրիշ կլիներ:
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular