ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Հայաստանում բանկերը չեն իրացնում 500 եվրոանոց թղթադրամը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բանկերը հրաժարվում են 500 եվրոանոց թղթադրամի իրացումից։ Նրանք հրաժարվում են այն մանրել, փոխանցել, ընդունել և այն ընդունում են միայն գումարի 1% գանձելու պահանջով։ 1or.am կայքը Կենտրոնական բանկից փորձեց տեղեկանալ, թե ի՞նչ հիմքով են բանկերը հրաժարվում իրացնել 500 եվրոանոց թղթադրամը։

Այն հարցմանը, թե ի՞նչ օրենքով է դա արվում և արդյոք կա՞ հատուկ կարգադրություն, թե բանկերը զբաղվում են ինքնագործունեությամբ ԿԲ-ից 1or.am կայքին պատասխանեցին, որ 2019 թվականից Եվրոպական կենտրոնական բանկը դադարեցրել է 500 եվրո անվանական արժեքով թղթադրամի տպագրությունը․ «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ 2019 թվականից Եվրոպական կենտրոնական բանկը դադարեցրել է 500 եվրո անվանական արժեքով թղթադրամի տպագրությունը: Թղթադրամը շրջանառությունից դուրս է գալու բնական մաշվածության հետևանքով: Նշենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի` Կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց ընթացիկ գործունեությանը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Կենտրոնական բանկի կողմից բանկերին և արտարժույթի փոխանակում իրականացնող այլ ֆինանասական կազմակերպություններին որևէ հանձանարարական չի տրվել 500 եվրո անվանական արժեքով թղթադրամ չփոխանակելու վերաբերյալ: Ըստ այդմ, բանկերը և մյուս ֆինանսական կազմակերպությունները ինքնուրույն են որոշում արտարժույթի առքուվաճառքի իրենց պայմանները՝ օրենսդրությանը և իրենց ներքին ընթացակարգերին համապատասխան»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular