ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Ադրբեջանը ծաղրում են Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի հարցը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կուլիսներից հասավ Գլխավոր Ասամբլեայի ամբիոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 76-րդ գլխավոր վեհաժողովում, հայտարարել, թե ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում, և այլևս չկա «Լեռնային Ղարաբաղ անունով» վարչատարածքային միավոր։ Հայտարարելով, թե հպարտ է, որ Հայաստանը պարտվել է մարտադաշտում՝ Ալիևը մեր երկրին մեղադրել է պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, էթնիկ զտումների մեջ։ Ադրբեջանի նախագահն անթաքույց լկտիությամբ մեղադրանքներ է հղել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին, բայց բառ անգամ չի ասել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Միջազգային հանրությանն էլ կոչ է արել այլևս չօգտագործել Արցախի հայկական տեղանունները։

Ադրբեջանի նախագահը նշել է, թե պատրաստ է խաղաղ համաձայնագիր ստորագրել՝ սահմանազատման և սահմանագծման, միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա, սակայն խաղաղ համաձայնագիր ստորագրելու հարցում Երևանից դրական արձագանք չի տեսնում։ Փոխարենը Հայաստանից դրական ազդակներ տեսնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս նշել է, թե Պուտինի հետ քննարկելու է իր առաջադրած համագործակցության հարթակը։

«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում, այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»,- նշել է Էրդողանը։

Ըստ էության, Հայաստանի նվաստացումը շարունակվում է նաև միջազգային ամենակարևոր հավաքում։ Այսօր երեկոյան ելույթ է ունենալու Նիկոլ Փաշինյանը։ Գրեթե վստահ ենք, որ որևէ բառով չի պատասխանելու Իլհամ Ալիևին, ու փոխարենը նոր դրական ազդակներ է փոխանցելու թուրքերին և ադրբեջանցիներին։

Դավիթ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular