ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները», «համայնքների խոշորացումը անցանկալի ՏԻՄ ղեկավարների հեռացման նպատակ ունի». ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր օրակարգ է բերվել մի հարց, որը, մեր գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին: Այն համարում ենք հստակ հանցագործություն, և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին վարման կարգով ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է համայնքների խոշորացման վերաբերյալ հարցը:

«Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին: Հրավիրում ենք հանրապետության նախագահի ուշադրությունը և նրանից նաև պահանջելու ենք այս հարցի՝ համապատասխան ընթացակարգով վիճարկում»,-ասաց Մինասյանը՝ նշելով, թե ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները:

«Արդեն 12-րդ օրն է, որ մենք պահանջել ենք ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղիղ մասնակցությամբ իրականացնել քննարկում, այս օրերին տեսնում ենք՝ ինչ լարված իրավիճակ է առաջանում, և ոչ միայն Էրդողանի հետ «սիրախաղերը», այլև Ալիևի վերջին հայտարարությունները հստակ մատնանշում են այն մասին, որ մենք գործ ունենք մեր պետության առաջնահերթություն համարվող խնդիրների հետ: Ելնելով այս ամենից՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին»,-ասաց նա:

Վարման կարգով ելույթով հանդես եկավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ նշելով. «Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը՝ թե՛ համայնքների, թե՛ դրանց խոշորացման տրամաբանության ընտրությունը պարզ տեսանելի խիստ քաղաքական, անցանկալի ՏԻՄ ղեկավարների հեռացման նպատակ են հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»:

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular