ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապարանի և հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը (Hetq.am)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը և պայմանագիր կնքել համայնքապետարանի հետ, գրում է Hetq.am-ը։

Մրցույթի առարկան Ապարան խոշորացված համայնքի մեջ մտնող նույնանուն քաղաքի և գյուղական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն է: Մրցույթին մասնակցել է 5 ընկերություն, սակայն ամենաէժան տարբերակը՝ 239 մլն դրամի, առաջարկել է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն, որի գլխավոր տնօրեն Կառլեն Սիմոնյանի հետ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը պայմանագիր է կնքել: Պայմանագրի ընդհանուր գինը 287 մլն դրամ է, որը ներառում է 20 տոկոս ԱԱՀ-ն: Չնայած մրցութային փաստաթղթերը հրապարակող armeps.am կայքում պայմանագրի ստորագրման օր է նշված սեպտեմբերի 19-ը, փաստաթուղթը թվագրված է օգոստոսի 19-ով:

Պայմանագրի համաձայն՝ աշխատանքների կատարման սկիզբը նախատեսված է համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու դեպքում և դրա հիման վրա կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Աշխատանքները պետք է տևեն 100 օր:

Ըստ armeps.am-ի՝ սա «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի երկրորդ պայմանագիրն է, առաջինը կնքվել է այս տարվա հունիսի 17-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Դրա առարկան եղել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհի մի մասում միջին նորոգման աշխատանքներ կատարելը: Գինը, ներառյալ՝ հարկերը, կազմել է 368 մլն դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular