ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն գնով խոչընդոտել ընդդիմության աշխատանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընդդիմության հետ հարաբերվելու՝ իշխանության վարքը վաղուց դուրս է եկել ողջամտության սահմաններից։ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում են վնասել ընդդիմությանը՝ ընթացքում վնասելով նաև երկրի կենսական շահերին։ Տխրահռչակ դատավոր Աննա Դանիբեկյանն օրերս մերժել է ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքից Արմեն Գևորգյանի դիմումը՝ արտերկիր մեկնելու մասին։ Գևորգյանն, ի դեպ, անձնական գործերով չէր մեկնելու։ Նա ընդգրկված է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական կազմում, և դիմումը ներկայացրել էր լիագումար նիստին մասնակցելու համար։ Գևորգյանի դիմումը մերժելու փաստը հաստատել է նաև «Պատիվ ունեմ» դաշինքից պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը, ով պատվիրակության փոխարինող կազմում է։ Մամիջանյանը հրաժարվել է գործընկերոջ փոխարեն մեկնել Ստարսբուրգ և նստաշրջանին կմասնակցի առցանց։

Պատգամավորի խոսքով, արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։

«Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը»,- գրել է Մամիջանյանը:

Ըստ էության, տեսախցիկների առջև ընդդիմադիրներին համագործակցության կոչեր անող իշխանականները իրականում նպատակ են դրել ամեն գոնվ խոչընդոտել ընդդիմության աշխատանքը, զրկել նրանց միջազգային գործընկերների հետ շփվելու, փաշինյանական իշխանության ապօրինությունները ներկայացնելու հնարավորությունից։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ իշխանությունը վախենում է խորհրդարանական արմատական ընդդիմությունից, և իր վախերը կոծկելու համար պատրաստ է անգամ վնաս հասցնել Հայաստանի կենսական շահերին։

Ռոման Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular