ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողումից մինչև շանտաժ․ իշխանության դիլետանտությունը՝ անվտանգության սպառնալիք է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ապիկար իշխանությունները հիմնովին ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը և այժմ ստիպված են դիմել շանտաժի մեթոդներին՝ պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար։ Պատվաստումների առումով Հայաստանը տարածաշրջանում վերջին տեղում է, միջազգային հանրությունն էլ ստիպված է մեր երկիրը կրկին ներառել կարմիր գծում, արգելել հայաստանցիների մուտքը։ Նման ձախողման միակ մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանություններն են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Օրեր առաջ կառավարությունում քննարկել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255 648 դեպք, բուժում է ստանում 11396 անձ, առողջացել է՝ 237 855, մահացել է՝ 5200, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1197: Երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք: Նախարարը նաև խոստովանել է, որ Հայաստանում բավարար չափով պատվաստանյութեր կան՝ գործընթացի համար։ Մեկ այլ ցուցիչ էլ Ավանեսյանի մեջբերած վիճակագրությունն է, որ այս տարվա մարտ ամսին մարդկանց միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստել, ապա այժմ մոտ 50 տոկոսը կողմ է արտահայտվել պատվաստվելուն: Իհարկե, երկրում նաև հակապատվաստումային պայքար կա, որոշ անձինք մամուլում, սոցցանցերով և այլ կերպ բնակչության շրջանում քարոզում են չպատվաստվել, իսկ իշխանությունը չի կարողանում կանխել դա։

Իշխանության ոչ կոմպետենտության մասին է խոսում այն հանգամանքը, որ «անտիվաքսերի» մանիպուլյատիվ քարոզչության դեմ իշխանությունը չի կարողանում լուրջ հակափաստարկներ, գիտականորեն հիմնավորված տվյալներ ներկայացնել։ Ըստ էության, պատվաստումների գործընթացի ձախողումը դառնում է Փաշինյանի իշխանության ապալեգիտիմացման հիմք, մինչդեռ տարրական սոցիալական քարոզչություն Փաշինյանի կառավարությունն ունակ չէ իրականացնել։ Արդյունքում, պատվաստումների ծավալը մեծացնելու համար իշխանությունն այլ տարբերակ չի գտել, քան շանտաժը։ Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի հրահանգը, ըստ որի՝ անվճար չպատվաստված աշխատակիցները պարտավոր են լինելու ամսական երկու անգամ գումար ծախսել թեսթավորման համար։ Ընդդիմությունն էլ հայտարարել է, թե դիմելու է ՍԴ՝ նախարարի հրամանը վիճարկելու համար։ Արձանագրելով, որ պատվաստումները կարևոր են, ընդդիմադիրները ընդգծում են, թե այն պետք է կամավոր և գիտակցված լինի։

Մանվել Երիցյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular