ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական տանդեմն ուզում է ՀՀ-ին տնտեսական իմաստով դարձնի իրենց կցորդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Որոտանի հատվածում իրավիճակը շուրջ երկու շաբաթ չի կարգավորվում, իսկ անցած շաբաթ ձերբակալված իրանցի երկու վարորդների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Այս ամենի վերաբերյալ զրուցել ենք տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։

Հարցին, թե Որոտանի հատվածում չհանգուցալուծվող լարվածությամբ ինչ նպատակ ունի թշնամին Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այս քայլերով թշնամին նպատակ ունի մեզ ճնշել մեզ տնտեսական առումով. «Մեծ հաշվով, թուրք-ադրբեջանական տանդեմն ուզում է ՀՀ-ին տնտեսական իմաստով դարձնի իրենց կցորդ: Նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական սադրիչ գործողությունները միտում ունեն տարածաշրջանում ստեղծել անկայունության պատկեր՝ տարածաշրջանի բնակչությանը դրդելով միգրացիայի, իսկ հնարավոր ներդրումների համար փակելով ճանապարհը։ Այս անորոշությունները, այս դրսևորումները ձևակերպվում են որպես էական տնտեսական ռիսկեր և ազդում են մարդկանց որոշումների վրա, այդ թվում՝ բեռնափոխադրողների, այդ տարածաշրջանում տնտեսական գործունեություն իրականացնողների, ներդրողների: Ո՞րն է լինելու դրա վերջնարդյունքը. մեր հանրությանը պարտադրել որոշակի, մեղմ ասած, զիջումներ, որոնք հավասար են լինելու ևս մեկ կապիտուլյացիայի և ինքնիշխանության կորստի: Իրանցի վարորդների ձերբակալությունը, երկու օրով ճանապարհի փակումն ու այսօր արդեն մեր սուվերեն տարածքով անցնող բեռների վրա «նալոգ» դնելն ու այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների անհետանալն առանձին վերցրած մտահոգիչ են, ու երբ շղթայի մեջ ես նայում՝ տեսնում ես, որ սա հստակ ճանապարհ է և տանում է կործանարար հանգրվանի»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular