ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցի շուրջ Հայաստանի որդեգրած ներկայիս քաղաքական կուրսը շատ վնասակար է մեր շահերին. քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հարցի շուրջ քաղաքական ներկայիս կուրսը, որն ունի Հայաստանի Հանրապետությունը, շատ վնասակար է մեր շահերին, և ես շատ կցանկանայի, որ Արարատ Միրզոյանի՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը որևէ արդյունք չունենար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«ՀՀ իշխանությունների ակնկալիքների նշաձողը բավականին ցածր է, և չեմ կարծում, որ իշխանության գործողությունները բխում են Արցախի և Հայաստանի շահերից՝ թե՛ անվտանգային, թե՛ կարգավիճակի առումներով։

Երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարում է հայ և ադրբեջանցի արտգործնախարարների հանդիպման մասին, ուզում է ասել, որ վերադառնում է ԼՂ կարգավորման բանակցային գործընթաց, որ որոշակի աշխատանքներ է կատարում։ Երկկողմ հանդիպման մասին հայտարարությունից դատելով՝ կարելի է եզրակակացնել, որ կազմակերպիչները համանախագահներն են եղել», - ասաց քաղտեխնոլագը։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ հայկական կողմը և ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարում են, որ դեռ պետք է լուծվի ԼՂ կարգավիճակի հարցը, ադրբեջանական կողմը, հակառակը, պնդում է, որ նման բան չի կարող լիենել, քանի որ այդ հարցն իր համար վերջնականապես փակված է։

«Կարծում եմ՝ երկու երկրների արտգործնախարարներն այս հարցի առնչությամբ իրենց տեսակետն են հայտնել։ Ամեն դեպքում, Իլհամ Ալիևը լկտիաբար հայտարարում է, որ եթե որևէ մեկը մտածում է՝ հիմնախնդիրը վերջնականապես լուծված չէ, ապա ինքը կշարունակի ռազմական գործիքակազմ կիրառել։ Սա նա բացահայտ է ասում՝ առանց ակնարկների։ Մինչդեռ ՀՀ վարչապետի՝ երեկ ՄԱԿ-ում հնչեցրած ելույթը բավական անատամ էր՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանը նախ ինչ-որ կոշտ հայտարարություններ էր անում, հետո այնպիսի տպավորություն ստեղծում, որ ինքն անգամ վախենում է իր հայտաարարություններից», - ասաց Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular