ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ՀԱՊԿ-ում արդեն կներկայացնի ազգությամբ հայը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ:

Հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, որտեղ հաղորդվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Անդրեյ Շվեդովը:

Նկատենք, որ 2015 թվականից Միքայել Աղասանդյանը աշխատել է որպես ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության փոխտնօրեն: Նա համակարգել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակի, պատժամիջոցների քաղաքականությանը և Բալկաններում հարաբերություններին վերաբերող հարցերը: Միքայել Վադիմովիչը աշխատել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունում որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առնչվող քաղաքական հարցերի խորհրդական/համակարգող:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, և ինչպես կարծում են փորձագետները, էթնիկ հայ Աղասանդյանի համար ավելի հեշտ կլինի երկխոսություն վարել իր հայ գործընկերների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular