ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս պատասխանատվությունը բարդել այլոց վրա․ համառոտ ձեռնարկ Նիկոլ Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցից օրեր առաջ Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության ծառայությունները իրարից տարբեր, բայց խորքային առումով իրար հետ կապակցած հայտարարություններ տարածեցին։ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնեց, թե բացահայտել է զինված ուժերի բարձրաստիճան նախկին պաշտոնյայի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքեր, որոնց հետևանքով պետությանը 4 մլն 655 հազար դոլարի վնաս է հասցվել։

Պարզվեց, Զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետը ժամկետանց հրթիռների մեծ խմբաքանակ է պատվիրել՝ շուկայականից բարձր գներով, որոնք չեն կրակվել, պատերազմի ժամանակ էլ չեն օգտագործվել։ Գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին ձերբակալել են, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Արցախի ԱԱԾ-ն էլ ձերբակալել է Ասկերանի Իվանյան համայնքի 21-ամյա մի բնակչի։ Վերջինս բջջայինով տեսագրել էր Ստեփանակերտը, ռուսերեն և ակցենտով պատմել, թե գտնվում է Խանքենդիում։ Պետական դավաճանության մեջ մեղադրվողը խոստովանել է, թե այդ արարքը կատարել է խուճապ տարածելու համար։

Եթե Արցախում կատարված դեպքը թարմ է, տեղի է ունեցել օրերս, ապա գեներալի դեմ քրեական գործ կարող էին հարուցել և նրան ձերբակալել դեռ ամիսներ առաջ։ Բնավ չենք հերքում, որ նա նման հանցագործություն կարող էր անել, թեև անմեղության կանխավարկածն էլ չենք ցանկանա խախտել։ Հանրությունն իրավունք ունի ակնկալել, որ լիակատար և հստակ քննություն իրականացվի, ներկայացվեն բոլոր փաստերն ու ապացույցները։ Կարող է հարց ծագել՝ ինչո՞ւ հենց հիմա՝ պատերազմի մեկամյա տարելիցի օրն է տարածվում այս տեղեկությունը։ Վերջին մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմում պարտության մեղքը բարդել է բոլորի, բայց ոչ իր ուսերին։ Ըստ փաշինյանականների՝ մեղավոր են ընդդիմադիրները, բանակը, հանրությունը, գերտերությունները, բայց ոչ՝ գլխավոր հրամանատարը։ Եվ այս հաղորդագրությունն էլ տեղավորվում են այդ համատեքստում, ցավից գալարվող հասարակությանը հերթական անգամ շեղելու իրական մեղավորներից։

Լևոն Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular