ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Թուրքիան գազային նոր համաձայնագիր են կնքել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված «Շահ Դենիզ» գազային կոնդենսատի հանքավայրի շահագործման առաջին փուլի շրջանակում Ադրբեջանից Թուրքիա գազի փոխադրումը արդեն վերականգնվել է: Այս մասին հայտարարել է SOCAR-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման գծով ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը, գրում է minval.az-ը:

Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ -1» նախագծի շրջանակում գազի մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2001 թվականին, իսկ դրա գործողության ժամկետն ավարտվել էր այս տարվա ապրիլի 16-ին: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Շահ Դենիզ-1»-ի շրջանակում Ադրբեջանից գազի մատակարարումները Թուրքիա դադարեցվել էին:

Ըստ Ահմեդովի, ներկայում գործում է Թուրքիային գազ մատակարարելու նոր համաձայնագիրը: Պայմանագրի մանրամասներն Ահմեդովը չի հայտնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular