ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քննարկել ենք տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը». Ղարիբաշվիլին «հիանալի» է գնահատել Ալիևի հետ հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտնել է, որ «հիանալի հանդիպում» է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հիանալի հանդիպում էր Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկել ենք հարաբերություններն ու տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը: Անդրադարձել ենք երկկողմ կարևորության և ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերին և նոր ճանապարհներ ենք դիտարկել հետագա համագործակցության համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ վրացի վարչապետն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է Բաքվում քննարկել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը», իսկ ավելի ուշ մտադիր է այցելել նաև Երևան՝ նույն հարցը քննարկելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular