ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելագետ Բաղդասարովը կանխագուշակել է Կովկասի երկու հանրապետությունների նկատմամբ վերահսկողության հաստատում Թուրքիայի կողմից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

sm.news-ն գրում է, որ ըստ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովի Կովկասի տարածաշրջանում թուրքական ազդեցությունն աճում է, և եթե պահպանվի պետությունների միջև հարաբերությունների զարգացման ներկայիս ուղղվածությունը, ապա Հայաստանն ու Վրաստանը կանգնելու են թուրքերի վասալներ դառնալու հեռանկարի առջև: Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդեն խոսում է Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին, Հայաստանի ղեկավարությունը նույնպես նման ցանկություն է հայտնում, սակայն հարցի գինը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է: «Ի՞նչ է դա: Այդ միջանցքը Թուրքիայի համար կապահովի ոչ միայն ուղիղ մուտք Ադրբեջանի տարածք, այլ նաև Կասպից ծովով Կենտրոնական Ասիա: Ի՞նչ կտա դա Հայաստանին: Դա, ըստ էության, «Հայաստանի Հանրապետություն» նախագծի ավարտն է, քանի որ Հայաստանի հարավային մասը` Իրանի հետ սահմանակից հատվածը, կկտրվի, և Թուրքիան կգերիշխի ամբողջ երկրում: Ի դեպ, առանց լուրջ պատճառի, այդ ուղերձը Հայաստանի ղեկավարությանը ուղարկվում է Վրաստանի վարչապետի միջոցով: Այդ երկրի հետ ևս ամեն ինչ պարզ է: Բացի Աջարիայից, արդեն ամբողջ Վրաստանի հարցն է բարձրացվում: Էրդողանի հայտնի խոսքերն այն մասին, որ Բաթումը չի տարբերվում Ռիզեից (Էրդողանի ծնողների ծննդավայրը Թուրքիայում) արդեն իրականություն է դառնում», - նկատել է փորձագետը:  

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular