ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը քավության նոխազներ է փնտրում, բայց կարող է քաշվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը քավության նոխազներ է փնտրում՝ զենքի առքուվաճառքի սկանդալային գործը նրանց վզին կոտրելու համար։ Օրեր առաջ ձերբակալվել էր ավիացիայի պետ Ավետիք Մուրադյանը, որին մեղադրում էին անորակ ու ժամկետանց հրթիռներ գնելու, պետությանը մոտ 4,5 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։ Փաշինյանական քարոզչամեքենան չզլացավ անմիջապես մեղքը բարդել նախկինների վրա, իբր նրանց օրոք է գնվել անորակ ռազմաթերքը, որը նույնիսկ պատերազմի ժամանակ չի կրակվել։ Վարչախմբի կեղծիքը բացահայտվեց հաշվված ժամեր անց, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը փաստերով ապացուցեց, որ 2011թ․ ներմուծված հրթիռները չեն գնել մատակարարից, սակայն որպես սպեցիֆիկ ապրանք ՊՆ-ն տրամադրել է իր պահեստները ժամանակավոր պահելու, Հայաստանից դրանց հեռացումը կազմակերպելու համար։ Պարզվեց նաև, որ այդ ռազմամթերքը գնել են նոր իշխանությունները, ընդ որում՝ զգալի ավելի բարձր գներով։

Հասկանալով, որ մնալու է իր իսկ կեղծիքի տակ՝ Նիկոլ Փաշինյանն այժմ գործն ուզում է կոտրել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և զենքի մատակարար Դավիթ Գալստյանի գլխին։ Թեպետ, հասկանալի է, որ զենքի առևտուրը պետության մեջ առանց երկրի թիվ մեկ պաշտոնյայի իմացության ուղղակի բացառվում է՝ բոլոր ասպեկտներով: Բյուջեից ահռելի միջոցները հենց այնպես, միայն նախարարի քմահաճույքով չեն կարող տրամադրվել, հետևաբար Նիկոլ Փաշինյանն ինքն էլ նույնքան, եթե ոչ ավելի պատասխանատու է անորակ և ժամկետանց հրթիռներ գնելու մեջ։ Հույսեր փայփայենք, որ մեղադրյալները կբարձրաձայնեն բոլոր մանրուքները, իսկ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանին նույնիսկ իր զոմբիների բանակը չի փրկի քրեական պատասխանատվությունից։

Հարություն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular