ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2022թ.-ին պիտի խոշորացույցով հսկենք բյուջեն, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ մեր և սեփական կյանքը կործանած, որևէ երազանք ու նպատակ չունեցող միջակությունները պիտի սկսեն սեփական ապագան ապահովել՝ Նիկոլ Փաշինյանից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
2022թ. բյուջեի նախագծով մեր դեֆիցիտը կլինի մոտ 500 միլիոն դոլար: Այսինքն մենք կծախսենք մոտ կես միլիարդով ավել քան կհավաքագրվի եկամուտների գծով:
Էս լույսի ներքո կառավարությունը պիտի բացատրություններ տա բյուջեի ամեն տողի համար:
Օրինակ պիտի բացատրի, թե Կառավարության պահուստային ֆոնդ կոչված մութ պարկի մեջ ինչի համար են նախորդ տարվա 9 միլիոն դոլարի փոխարեն 140 միլիոն դոլար լցնում: Ուզում եմ հիշեցնել, որ «պահուստային ֆոնդ», «արտաբյուջե», «չնախատեսված ծախսերի ֆոնդ» ձևակերպումների տակ գրեթե միշտ ինչ-որ մեկի հարստության բանալին է թաքնվում:
Պաշտպանության ոլորտի վերջին բացահայտումների ֆոնին պիտի բացատրի, թե էդ ի՞նչ շենք-շինություններ են սարքում 250 միլիոն դոլարի: Զուտ ասեմ, որ շուկայական գներով էդ փողով 55.000 քմ տարածք կարաս կառուցապատես: Ընդ որում էստեղ չի անցնում «թաքուն բան ենք առնում» փաստարկը, որովհետև «թաքուն բանի» տողում արդեն 430 միլիոն դոլար գրել են:
Պիտի բացատրեն, թե ԱԱԾ-ի համար 3 միլիոն դոլարի ինչ շենք-շինություն են սարքում:
Էս զուտ առաջին հայացքով բյուջեի զննության նախնական արդյունքներից:
2022թ.-ին պիտի խոշորացույցով հսկենք բյուջեն, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ մեր և սեփական կյանքը կործանած, որևէ երազանք ու նպատակ չունեցող միջակությունները պիտի սկսեն սեփական ապագան ապահովել՝ Նիկոլ Փաշինյանից հետո, Հայաստանից հնարավորինս հեռու:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular