ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը փորձում է հաղթանակն օգտագործել ներքաղաքական խնդիրները հօգուտ իրեն լուծելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի տարելիցն էր, և մենք տեսանք, որ Բաքվում աննախադեպ երթ էր կազմակերպվել: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե ինչի՞ ցուցադրություն էր դա, և ինչ խնդիր էր լուծում Ադրբեջանը դրանով թուրքագետն ասել է․ «Ադրբեջանի լուծելիք խնդիրները ակնհայտ են. ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում նրանք փորձում են առավելագույնը ստանալ, այնպես էլ փորձում են պատերազմում իրենց հաղթանակից առավելագույնս օգուտներ քաղել նաև ներքին քաղաքականության մեջ և փորձել ավելի ուժեղացնել Ալիևի իշխանությունը: Բայց մենք տեսնում ենք, որ, ըստ մամուլի տեղեկությունների՝ Ադրբեջանում Ալիևի միանձնյա կառավարումից դժգոհություն կա, որը գնալով ուժեղանում է: Որովհետև զոհերը բավական շատ են եղել, սոցիալական ծառայությունները չեն կարողանում օգնել բոլորին, որոնք կորցրել են իրենց զավակներին: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում իրադրությունը այդքան լավ է, որքան ներկայացվում է վառ գույներով: Պետք է սպասել, որ դժգոհությունը կուժեղանա նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների շրջանում: Այնպես որ, խնդիրներ, իհարկե, կան, և Ալիևը փորձում է հաղթանակն օգտագործել այդ խնդիրները հօգուտ իրեն լուծելու համար»։

Հարցին, թե արդյո՞ք դա իրենց մոտ ստացվում է թուրքագետը պատասխանել է․ «Ոչ, չի ստացվում, որովհետև այդ խնդիրները շատ խորն են: Ինչքան փորձում են ճնշելով այդ խնդիրները թուլացնել, դրանք ավելի խորն են գցում, և հետո ավելի դժվար է լինելու դրանցից ազատվել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular