ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Թուրքիան, նկատելով միջազգային հանրության վարքագծի փոփոխությունը, փորձում են իրենց գործողությունները համադրել իրավիճակի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահն ասել է, թե ինքը դեմ չի լինի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հանդիպում կազմակերպեն Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցին, թե Ալիևի համաձայնությունն ինչո՞վ է պայմանավորված քաղաքագետն ասել է․ «Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությունը փոքր-ինչ փոխվել է Հայաստանի նկատմամբ: Ոչ միայն Ալիևի այդ հայտարարությունը, այլ նաև երեկվա տարածած այն հայտարարությունը, որ Թուրքիան ևս բավական դրական է արտահայտվել Հայաստանի հետ որոշակի հարաբերություններ սկսելու մտքի մասին: Այս ամենը կապված է միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ու Թուրքիային ուղղված վերջին հաղորդագրությունների հետ: Խոսքս ԱՄՆ-ի կողմից՝ մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված վերջին հինգ օրենսդրական փոփոխությունների մասին է, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ու Թուրքիան, նկատելով միջազգային հանրության վարքագծի փոփոխությունը, փորձում են իրենց գործողությունները համադրել իրավիճակի հետ, որպեսզի խնդիրներ չունենան, առավել ևս, երբ նախկինում Ալիևը հրաժարվում էր Մինսկի խմբի մասին լսելուց»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular