ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Քրեականացնել կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանն առաջարկում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ քննիչ հանձնաժողովների դեպքում պատիժ սահմանելով ազատազրկում՝ 5-7 տարի ժամկետով, իսկ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելու կամ տրամադրելու դեպքում՝ ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով։

«Պատճառը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմն է եւ դրա հանգամանքների համակողմանի ուսումնասիրման վերաբերյալ հայտարարված քննիչ հանձնաժողովի ձեւավորման հանգամանքը: Պետք է նկատել, որ նշված պատերազմի արդյունքում հայ ժողովրդի հազարավոր հերոս զինվորական ծառայողներ մարտիրոսվել են, սակայն հանրության մեջ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատերազմից հնարավոր էր խուսափել կամ հնարավոր էր ավելի վաղ դադարեցնել, որի պայմաններում զոհված, թշնամու կողմից սպանված զինվորների կյանքը հնարավոր կլիներ փրկել եւ կանխել նման իրավիճակը: Այս հանգամանքների վերաբերյալ ցանկացած ոչ հավաստի կամ ոչ լրիվ ճշմարիտ, առավել եւս սուտ կամ կեղծ տեղեկություններ հայտնելը նման պայմաններում իրենից ներկայացնում է չափազանց բարձր հանրային վտանգավորության աստիճան, որով պայմանավորված է հենց քրեական քաղաքականության նման խիստ մոտեցումը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծով առաջարկվում է՝ ընդունվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 12-րդ օրը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular