ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չպայթած հրթիռները պայթեցնելու են Փաշինյանի իշխանությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարող ընկերության ղեկավար, «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանը երեկ կալանավորվեցին երկու ամսով։ Նախկին նախարարին և մատակարարին կալանավորել են ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում, ըստ որի՝ ժամկետանց հրթիռներ են գնվել մեծ արժեքներով, և հափշտակվել է 4,7 միլիոն դոլարի չափով գումար։

Կանխատեսելի էր, որ հրթիռների սկանդալի բռնկումից հետո Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն գնով քավության նոխազներ գտնել, նրանց վրա գործ կարել, հանրային կարծիքն էլ մշակել՝ իբր ինքը ոչնչում մեղավոր չէ։ Ողջամիտ մարդկանց մոտ կասկածի նշույլ չկա, որ Փաշինյանը հրաշալի տեղյակ է եղել հրթիռների գնումից։ Գաղտնի նշումով, պետական գանձարանից այդքան գումարների հատկացումը կարող է իրականացվել միայն վարչապետի գիտությամբ, որևէ նախարար չէր կարող անձնական քմահաճույքով 4,7 միլիոն դոլար ավել գումար դուրս գրել։ Այն, որ նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են գիտակցում, թե իրականում ով է պատասխանատուն, և ով է փորձում մեղավորներ նշանակել, պարզ երևաց Կենտրոն դատարանի դիմաց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամներ՝ Վիլեն Գաբրիելյանն ու Քրիստինե Պողոսյանը եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Դավիթ Տոնոյանին, հայտարարելու, թե չեն հավատում նրա մեղսակցությանը։ Ըստ էության, իր իշխանության առանցքային դեմքերից մեկի դեմ այս հետապնդումները ներսից են պայթեցնելու Փաշինյանի իշխանությունը։ Նրա այսօրվա կողմնակիցներն էլ հրաշալի հասկանում են՝ եթե Փաշինյանը փուռն է տալիս Տոնոյանին, ապա ոչինչ չի խանգարի նրան հաջորդ անգամ ազատությունից զրկել իրենցից յուրաքանչյուրին։ Սեփական թիմի նկատմամբ նման վերաբերմունքը հղի է ծանր հետևանքներով հենց Նիկոլ Փաշինյանի համար։ 

Սարգիս Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular