Եվրոպայում գազի գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպայում գազի գինը հոկտեմբերի մեկին կրկին պատմական ռեկորդ է սահմանել և հասել մոտ 1200 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները:
Նիդերլանդական TTF բորսայում գազի նոյեմբերյան ֆյուչերսները գնահատվել են 100 եվրո ՄՎտ/ժամ-ի դիմաց կամ 1199,44 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
Նման կտրուկ աճի պատճառներից մեկը կարող էր դառնալ Յամալ-Եվրոպա գազամուղով գազի հոսքի ծավալի գրեթե եռակի կրճատումը, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Այս շաբաթ ավելի վաղ գազի գինը Եվրոպայում գնահատվում էր 1100 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: