ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պատերազմի թիվ մեկ պատասխանատուն պետության ղեկավարն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց, նրա ընկեր զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) դեռ ձերբակալված է: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում տեղի ունեցածը Արմեն Բաղդասարյանը պատասխանել է․ «Եթե անգամ պատժվողներ էլ լինեն, իրական մեղավոր լինի, ապա, կարծում եմ, եթե իրական պատժվողների մասին ենք խոսում, այդ պատերազմի թիվ մեկ պատասխանատուն, իհարկե, պետության ղեկավարն է, ու չի կարող այնպես լինել, որ թիվ մեկ մեղավորը շարունակի երկիրը ղեկավարել և ավելի հետին պլանի մեղավորները պատժվեն: Այնպես որ, ես սա գնահատում եմ ավելի շատ ոչ թե որպես արդարության վերականգնման գործընթաց, այլ հասարակության ուշադրությունը շեղելու և քավության նոխազներ գտնելու գործընթաց, որովհետև չեմ կարծում, թե նման ծավալի չարաշահում հնարավոր էր անել առանց պարտության առաջին դեմքի գիտության, ու չեմ էլ կարծում, որ այս իշխանությունների օրոք ամբողջ խորությամբ կբացահայտվեն այդ գործընթացները»։

Հարցին, թե արդյո՞ք պետք է սկզբից երկրի ղեկավարին պատասխանատվության ենթարկեն քաղաքագետը ասել է․ «Խոսքն այն մասին է, որ եթե անգամ այդ քննության ընթացքում, օրինակ՝ այդ ձերբակալվածները ցուցմունք տան պետության առաջին դեմքի վերաբերյալ, չեմ կարծում, թե դրանից հետո Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, իսկ քանի որ այդպես չի լինի, նշանակում է այս քննությունը չի կարող ամբողջովին օբյեկտիվ համարվել, համենայնդեպս՝ այս իշխանությունների օրոք: Այս էր ասելիքս»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular