ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունները կաթվածահար վիճակում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակը հայտարարություն է տարածել, որում նա որպես հայ-թուրքական հարաբերությունների նախապայման ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը «կհաստատի Ադրբեջանը, և կընդունի Հայաստանը»: Նա նշել է, որ թեև «Ղարաբաղի օկուպացիայի» հարցը լուծվել է, բայց դեռ կան չլուծված հարցեր։ Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

Հարցինՙ թե ինչպես է գնահատում խոսնակի հայտարարությունը թուքագետը ասել է․ «Նախ՝ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, որ հետո էլ դադարեցնեին, այդ առումով Էրդողանի խոսնակը սուտ է խոսում: 1993-ի մարտին Թուրքիան փակեց սահմանը, մինչ այդ բաց էին պահում, քանի որ համոզված էին, թե պատերազմում ադրբեջանցիները կհաղթեն: Զգալով, որ ադրբեջանցիները հաղթելու հնարավորություն չունեն, իսկույն փակեցին սահմանը: Նույն թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Բյուլենթ Էջևիթը, որը Կիպրոս ներխուժման ժամանակ երկրի վարչապետն էր, պահանջեց Մեղրին հանձնել Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքի դիմաց: Իրենք ոչ թե որոշել են, այլ առիթից օգտվում են՝ զգալով, որ ՀՀ իշխանությունները կաթվածահար վիճակում են, Պուտինի շնորհիվ ահաբեկված են: Նա խոսում է հարաբերությունների նորմալացման մասին, ասում է՝ դա կնպաստի տարածաշրջանի կայունությանը, դա ձեռնտու է Թուրքիային, Հայաստանին, նաև Ադրբեջանին: Ասում է՝ Ղարաբաղի հարցը լուծված է, բայց Ադրբեջանի առջև կան ծառացած խնդիրներ, այդ բոլոր դրական քայլերը պետք է համաչափ ընթանան Ադրբեջանի առջև խնդիրների կարգավորման հետ: Բայց չի նշում, թե դրանք ինչ խնդիրներ են: Այսինքն՝ ի՞նչ խնդիրներ կան Ադրբեջանի առջև, որ մի հատ էլ մենք պետք է համաչափ ընթանանք: Այսինքն՝ Հայաստանը պետք է լուծի այդ խնդիրները, զիջում անի և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին, քանի որ Պուտինն այն վիճակում չգցեց Հայաստանին՝ մի ամբողջ մատաղ սերնդի ոչնչացնելով: Փաշինյանը խոսում է 3800 զոհի մասին, իսկ Պուտինը՝ 5000 զոհի մասին: Իսկ միջազգային ռազմական դիտորդների կարծիքով՝ 5000 զոհի դեպքում վիրավորների թիվը առնվազն պետք է 4 անգամ գերազանցի զոհերի թիվը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular