ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող ոչ ոք չսպասի, թե Գերմանիայի հետ մեր հարաբերությունները լրիվ կվատանան. Թուրքիայի վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է․

Թուրքիայի վարչապետ Բինալի Յլըդըրըմը Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո 3–րդ անգամ է խոսել հիշյալ թեմայից։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե Բունդեսթագի ընդունած բանաձեւից հետո Գերմանիայի հետ Թուրքիայի հարաբերությունները վնաս են կրել, սակայն ոչ ոք թող չսպասի, թե հարաբերությունները լրիվ կվատանան։ «Մենք մեր հարաբերությունները շարունակելու ենք»,–ասել է Թուրքիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յլըդըրըմը Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո 3–րդ անգամ է խոսել հիշյալ թեմայից։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե Բունդեսթագի ընդունած բանաձեւից հետո Գերմանիայի հետ Թուրքիայի հարաբերությունները վնաս են կրել, սակայն ոչ ոք թող չսպասի, թե հարաբերությունները լրիվ կվատանան։ «Մենք մեր հարաբերությունները շարունակելու ենք»,–ասել է Թուրքիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ:

Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular