ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ձևավորվող ռազմական դաշինքները խաթարում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցության գործող ձևաչափերը. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև նոր դաշինքը (AUKUS), ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի՝ անվտանգության շուրջ քառակողմ ձևաչափը (Quad) ուղղված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գոյություն ունեցող համագործակցության բազմամյա ձևաչափերի խաթարմանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նման ձևաչափերից Լավրովն առանձնացրել է Արևելաասիական գագաթնաժողովները, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ASEAN), ASEAN-ի պաշտպանության նախարարների և ASEAN+ ձևաչափերը և այլն:

«Դրանք միավորում էին տարածաշրջանի բոլոր առանցքային երկրները, ներառյալ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և Ռուսաստանի Դաշնությունը՝ իրավահավասարության և շահերի փոխադարձ հարգման սկզբունքով»,- հավելել է ՌԴ գլխավոր դիվանագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular