ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ամենագլխավոր խնդիրը անվտանգային միջավայրն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքը, որով 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար պետությունը ամսական կվճարի 50 հազար դրամ, մինչև երեխայի 6 տարեկան դառնալը: Այս թեմայով զրուցել ենք ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ։

Հարցին, թե այս քայլով արդյո՞ք կարող է դրական ազդեցություն ունենալ ծնելիության ցուցանիշի վրա ժողովրդագրագետը ասել է․ «Կառավարությունը դա դիտարկում է որպես առանձին ծրագիր, որը 5 տարով է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Գործընթացը ցույց կտա, թե դա ինչ ազդեցություն կունենա, որից հետո կորոշվի՝ ծրագիրը երկարացնել, թե ոչ: Կարծում եմ՝ պետք է ազդեցություն ունենա, որովհետև 2014 թվականից հետո 3-րդ, 4-րդ երեխայի միանվագ դրամական նպաստի չափը 1 մլն դրամ դառնալը, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի համար 1,5 մլն դրամ դառնալը դրական ազդեցություն ունեցել է: Մենք միտում ունենք, որ 2012 թվականից առաջին և երկրորդ երեխաների կարգաթվերում թվաքանակը նվազում է և այդ գործընթացը շարունակվելու է մոտակա տասնամյակում ևս, քանի որ կային օբյեկտիվ պատճառներ: Հետևաբար ծնողների բացարձակ թվաքանակի պահպանման հիմնական գործոն պետք է դիտարկել երեխաների կարգաթվում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների ավելացումը: Օրինակ՝ նախորդ տարի դրա շնորհիվ էր, որ մենք արձանագրել էինք երեխաների թվի աճ և դա շնորհիվ 3-րդ և հաջորդ երեխաների կարգաթվով երեխաների: Այսինքն 3-րդ և հաջորդն երեխաների թիվը ոչ միայն աճել էր, այլ այնքան էր աճել, որ կարողացել էր փոխհատուցել առաջին և երկրորդ երեխաների կարգաթվով նվազումը: Այսինքն մեր հիմնական փրկությունը երրորդ և հաջորդ երեխաների ծնունդն է, բայց միայն այս ֆինանսական աջակցությամբ դա բավարար չէ: Պետք է լինեն նաև այլ միջոցառումներ, մասնավորապես բազմազավակ ընտանիքների մասին օրենքի ընդունումը, որոնք երկարաժամկետ կտրվածքով կապահովեն այդ աճը»։

Անդրադառնալով այն հարցին, թե պատերազմից հետո արդյո՞ք կա ավելի շատ մեկնել ցանկացողների և այլ երկրում բնակություն հաստատելու միտում Արտակ Մարկոսյանն ասել է․ «Ցավոք սրտի, կա նման միտում, դեռ չեն գնում, բայց մտածում են դրա շուրջ: Դա կախված է երկրում ընթացող գործընթացներից: Բոլորը հասկանում են, որ այսօր ամենագլխավոր խնդիրը անվտանգային միջավայրն է, մարդկանց մտահոգում է երկրի ապագան, և ամենավտանգավորն այդ առումով անորոշությունն է: Այսինքն պետք է այդ անորոշությունները սկսեն փարատել»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular