ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի միջանցք չի լինելու. և եթե փորձեն թուրքերը այդ միջանցքը բացել` Իրանը զորքեր է մտցնելու այդ տարածք և պաշտպանելու է Հայաստան-Իրան սահմանը. Սեմյոն Բաղդասարով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Republica.am-ը գրում է. 

«Իրանը իրականացնում է լայնամասշտաբ զորավարժություններ Ադրբեջանի սահմանին` ավիացիայի և ծանր տեխնիկայի կիրառմամբ։ Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատասխան տալ դրան` ամսի 5-ից` 8-ը զորավարժություններ անցկացնելով Նախիջևանում։ Իրանը արդեն բացեիբաց հայտարարում է, որ Հարավային Կովկասը պատմականորեն իրենն է, և այնտեղ ինքն է որոշելու բոլոր հարցերը։ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Եվ եթե փորձեն թուրքերը այդ միջանցքը բացել` Իրանը զորքեր է մտցնելու այդ տարածք և պաշտպանելու է Հայաստան-Իրան սահմանը, թույլ չտալով նման բան։ Այս ամենում ամենաամոթալին Հայաստանի ղեկավարության վիճակն է։ Ամաչում եմ նրանց փոխարեն, նրանք թքած ունեն սեփական երկրի վրա և թքած ունեն, թե ինչ է կատարվում սեփական երկրի շուրջ». ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular