ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 4)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, Լեսոտո՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Դանիա՝ Ֆրեդերիկստադի հարձակման օր, Ռուսաստան՝ Տիեզերական ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1857 – ծնվել է ճանաչված նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1921 – ծնվել է գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանը:

1925 – իր ծննդյան օրը 68 տարեկան հասակում վախճանվել է  անվանի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1950 – ծնվել է բանաստեղծ Արզուման Այվազյանը:

2005 - Ախալքալակում Սամցխե-Ջավախքի շրջանի պրեֆեկտուրայի շենքի մոտ ոստիկանները ցրել են շուրջ երեք հարյուր ցուցարարների, ովքեր բողոքում էին Թբիլիսիից ժամանած Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խանթուների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

2007 - Հայաստանի կառավարության նիստում որոշվել է օտարել Կոնդի թաղամասին և Մաշտոցի պողոտայի շուկային հարող տարածքը` ճանաչելով դրանց նկատմամբ բացառիկ  գերակա հանրային շահ:

2016 - Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում իր շքեղ կեցավայրում ավազակային  հարձակման է ենթարկվել ու կողոպտվել:

Զինված հինգ անձինք ներխուժել են կապկպել նրան, փակելով լոգարանում և հափշտակել ավելի քան 10 միլիոն դոլարի ոսկեղեն, այդ թվում` 4 միլիոն դոլար արժողությամբ մի մատանի:

2018 - Անիում բողոքի ակցիա է ընթացել, որտեղ պահանջել են  համայնքապետի հրաժարականը, իսկ համայնքապետի կողմնակիցները փակել են Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը:

2019 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» համաժողովին արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», - ասել է Ալիևը։

2020 - ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը, սակայն ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ռմբակոծության է ենթարկվել քաղաքի խաղաղ բնակչությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

610 - Հերակլիոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի կայսր:

1289 - ծնվել է ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 10-րդը:

1472 – ծնվել է վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի մեծ նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1535 - լույս է տեսել առաջին անգլերեն Աստվածաշունչը:

1582 – Հռոմի Պապ Գրիգոր 12-րդը գործածության մեջ է մտցրել գրիգորյան օրացույցը:

1669 – վախճանվել է հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնին:

1675- հոլանդացի ֆիզիկոս Քրիստիան Հյուգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը:

1880 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆֆերբախը:

1800 - Լուգանսկում գործարկվել է առաջին դոմենյան վառարանը Ուկրաինայում:

1830 - Բելգիան հայտարարում է Հոլլանդիայից անկախանալու մասին:

1847 – ծնվել է ֆրանսիացի գրող, արկածային ժանրի նշանավոր գրողներից մեկը հանդիսացող  Լուի Բուսենարը:

1890 – ավարտվել է Առաջին ֆրանս-դագոմեական պատերազմը:

1895 - ծնվել է խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն:

1903 - ծնվել է ԷսԷս-ի անվտանգության գլխավոր բաժնի ղեկավար, Գերմանիայի ներքին գործերի ստատս-քարտուղար Էրնստ Կալտենբրուները:

1911 - Լոնդոնում գործարկվում է առաջին շարժասանդուղքը:

1931 – սկսվել է  նշվել Կենդանիների պաշտպանության միջազգային օրը:

1934 - էնրիկո Ֆերմին հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման էֆեկտը:

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգները գրավել են   Սողոմոնյան կղզիները:

1957– տիեզերք է ուղարկվել Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը` Սպուտնիկ 1-ը:

1959 - տիեզերք է ուղարկվել «Լուսին-3» տիեզերական սարքը, որը առաջին անգամ լուսանկարել է Լուսնի երկրից չերևացող երեսը:

1965 - պապականության պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Պավել 6-րդը հրապարակել է բուլլա որտեղ հրեաները չեն մեղադրվել Քրիստոսի մահվան մեջ:

1965 – ծնվել է ռուս ծրագրավորող, հակավիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին։

1971 - si հաշվարկային համակարգում Մոլի մեծությունը ընդունվել է որպես ստանդարտ չափման միավոր:

1982 – վախճանվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1985- ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում Ռիչարդ Սթոլմանի կողմից  հիմնադրվել է Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը ազատ ծրագրային ապահովման շարժմանը և GNU նախագծին աջակցելու համար։

1992 - Ամստերդամում բեռնատար Բոինգ 747 ինքնաթիռը  ընկել է բնակելի շենքերի վրա, զոհվվելէ 47 մարդ:

1994 - Շվեյցարիայում  «Արևի Վանքի Օրդեն» սեկտայի 48 անդամներ իրականացրել են ինքնահրկիզում:

2004 – վախճանվել է ամերիկացի ճարտարագետ, աստղագնաց, գնդապետ Գորդոն Քուփերը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular