ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը պատմել է, թե ինչպես կարող է Թուրքիան փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ukraina.ru-ն գրում է, որ, ըստ քաղաքագետ-կովկասագետ Արթուր Աթաևի, Թուրքիայի դիրքորոշումը ռուս խաղաղապահների նկատմամբ կլինի Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ցուցիչ: Այդ մասին նա ասել է Ukraine.ru-ին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը խաղաղապահների նկատմամբ հարաբերությունների ցուցիչ կլինի: Եթե դիրքորոշումը ագրեսիվ լինի և Թուրքիան ամրապնդի իր ռազմական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, ապա ռուսները կարող են հայտնվել անելանելի իրավիճակում, ինչպես դա եղել է 2008 թվականին», - ասել է Աթաևը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից Ղարաբաղում ռազմական ու քաղաքական ներկայության կուտակումը տագնապի ազդանշան կլինի Ռուսաստանի համար:

«Այլ բան է այն, ինչ ասում են Էրդողանն ու Դավութօղլուն, և այլ է իրական քաղաքականությունը», - հավելել է քաղաքագետը:

Անցած աշնանը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանազատման գծում մարտերը վերսկսվել էին: Դրանք շարունակվել են մինչև նոյեմբերի 10-ը, երբ Բաքուն, Երևանը և Մոսկվան ընդունել են հրադադարի մասին համատեղ հայտարարությունը: Հակամարտության արդյունքում Ադրբեջանը վերականգնել է 1990-ականների սկզբին կորցրած մի շարք տարածքներ: Մինչև 2025 թվականը հրադադարի ռեժիմի պահպանումը և Հայաստանից Ղարաբաղ անցնող Լաչինի միջանցքի անվտանգությունը վերահսկվելու է ռուս խաղաղապահների կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular