ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահ Ալիևը բացահայտել է Ղարաբաղի պատերազմում հաղթանակի առանցքային պատճառները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

discover24.ru-ն գրում է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկար հարցազրույց է տվել ԶԼՄ-ներին, որում ամենահետաքրքիրը եղել է նրա պատմածը Հայաստանի նկատմամբ արագ հաղթանակի պատճառների մասին: Երկրի ղեկավարն ասել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները նախապատրաստվել են երկար տարիներ և կախված իրողություններից անընդհատ փոփոխվել են պլանները: Ավելին, յուրաքանչյուր նման փոփոխություն համաձայնեցվել է Ալիևի հետ:

Նախագահը երկրի տնտեսական աճով ու ֆինանսական անկախությամբ է պայմանավորել հաղթանակի հիմնական պատճառները, ինչպես նաև նոր սպառազինությունների գնումով և զորքերի պատրաստման մշտական աշխատանքով:

Ըստ Ալիևի՝ պատերազմի հաջողված առաջին օրն էլ դարձել է հաղթանակի գրավականը: Դա հզոր ճեղքում է եղել հայկական զորքերի պաշտպանության գծում և բանակը ոգեշնչվել է հետագա առաջխաղացման համար: Նախագահը խոստովանում է, որ եթե այդ օրը ադրբեջանական ուժերը տապալվեին, ապա պատերազմը կարող էր ավելի երկար ձգվել:

Ալիևը ռազմական գործողությունների կարևոր փուլ է անվանել նաև Շուշայի գործողությունը, որն իրականում շրջադարձային է դարձել եւ «կոտրել թշնամու մեջքը»:

Ադրբեջանի ղեկավարը նշել է նաև Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի հաջող մասնակցությունը պատերազմին: Նրա խոսքով աշխարհի ոչ մի երկիր դեռ չի կարողացել անօդաչու թռչող սարքերն այդքան արդյունավետ օգտագործել մարտական ​​գործողություններում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular