ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում «ճակատամարտը» թեժանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շաբաթ օրը Վրաստանում տեղի ունեցան Տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գործող իշխանությանը՝ «Վրացական երազանք» կուսակցությանը, հաջողվել է հաղթանակ տանել 4 տասնյակ քաղաքներում, սակայն ևս 2 տասնյակ քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլ է կայանալու, հատկապես 5 մեծ խոշոր քաղաքներում՝ Ռուսթավիում, Քութաիսիում, Գորիում և մայրաքաղաք Թբիլիսիում, լուրջ պայքար է սպասվում։ Մայրաքաղաքի համար պատերազմը դառնալու է՝ «Վրացական երազանք»-ի ամենակարևոր քաղաքական քայլը, եթե Վրաստանի իշխանությունները հանձնեն Թբիլիսին, այլևս հստակ է, որ կորցնելու են իրենց իշխանությունը Վրաստանում։

Նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը 8 տարի անց վերադարձել է Վրաստան և այժմ գտնվում է բանտում, շարունակում է տարբեր միջոցներով, այդ թվում ֆեյսբուքում տարածվող գրառումներով, սրել իրավիճակը՝ կոչ անելով ընդդիմությանը միավորվել իրենց թեկնածու Նիկա Մելիայի շուրջ և մինչև վերջ պայքարել Թբիլիսիի համար։ Սահակաշվիլին, որ աջակցություն է ստանում Ադրբեջանից, Թուրքիայից և արևմտյան որոշ երկրներից, ամեն ինչ անելու է Վրաստանում իրավիճակը նորմալ հունից հանելու, սրելու, ընդհուպ մինչև բախումների գնալու։ Ի դեպ, վրացական իշխող կուսակցությունը ամենաշատ քվեները ստացել է Սամցխե-Ջավախեթիում, որտեղ ապրում է հայ համայնքի մեծ մասը։ Տեղի հայերն էլ հասկանում են, որ Սահակաշվիլիի վերադարձի դեպքում, ոչ միայն իրենք են խնդիրներ ունենալու, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը՝ հաշվի առնելով Սահակաշվիլիի հակահայ դիրքորոշումները և սերտ կապերը թուրքական և ադրբեջանական իշխանությունների հետ։

Տիգրան Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular